Սկզբունքային հարցերի շուրջ, ցավոք, այս պահին չկա համաձայնություն: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե խաղաղության պայմանագրի ո՞ր կետերի շուրջ են անհամաձայնությունները:
«Չկա համաձայնություն նաև քարտեզի ֆիքսման, երաշխավորների ինստիտուտի, ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքների, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի հետ կապված»,- ասել է նա:
Ըստ փոխնախարարի՝ թեև կողմերի տեսակետները բավականին հեռու են իրարից, բայց աշխատանքները շարունակվում են:
0Comments