Երևանում թափառող կենդանիների մշտական խնամքի կացարան կկառուցվի

Մանրամասներ

Երևանում կկառուցվի թափառող կենդանիների մշտական խնամքի կացարան: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը։

Այստեղ նախատեսվում է պահել մինչև 300 շուն: Տարածքում կապահովվի կենդանիների զբոսանքի և ազատ տեղաշարժի հնարավորություն:

Կացարանում կենդանիները կանցնեն բժշկական ստուգում, կստերջացվեն, կպատվաստվեն և կլինեն կենդանաբույժների մշտական հսկողության տակ: Խնամքն էլ կիրականացնեն կամավորները:

Այժմ ծրագիրը նախագծման փուլում է:

«Կենդանիների խնամքի կենտրոն»-ը մայրաքաղաքում անտուն շների խնդիրը լուծելու համար նախատեսում է մոտ 5 կացարան ունենալ։