Հիմա ինձ զսպում է ձեր մայր լինելը, հիշե'ք՝ մյուսներն էլ են մայր. Վիգեն Խաչատրյանը՝ ՄՊՀ անդամի թեկնածուին (տեսանյութ)

Մանրամասներ

Ես շատ կուզեմ, որ ձեր երեխաները հպարտանան ձեզանով, ու հիմա, երբ որ ես հարց եմ տալիս, ես աչքիս առաջ ունեմ, որ դուք մայր եք, ու դա ինձ զսպում է:

Ասել է ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից առաջադրված ՄՊՀ անդամի թեկնածու Անահիտ Սարգսյանին:

«Այն մթնոլորտը, որը եղել է մինչև 2018 թիվը, եղել է գարշելի մթնոլորտ: Չի նշանակում, որ հիմա երկնքից հրեշտակներ են իջել ու այդ մթնոլորտը փոխվել է բայց ցանկությունը կա և իրոք շատ բան փոխվել է: Դուք չե՞ք զզվում այն մթնոլորտից որտեղ ստիպված աշխատել եք: Դուք չգիտեի՞ք, որ մենաշնորհ չէ, մեկի շնորհք կա: Դուք դա շատ լավ գիտեիք: Երբ որ խոսում էիք, մտածում էի կիրթ մարդ է, բայց հիմա աղանդավորի տպավորություն եք թողնում»,- ասաց Խաչատրյանը։ 

Անահիտ Սարգսյանը նշեց, որ չի հասկանում՝ ինչու է հայրենիքի հանդեպ սերը ընկալվել որպես աղանդավորություն:

«Ես որևէ քաղաքական կուսակցության չեմ պատկանել, որևէ քաղաքական գործչի հետ մտերիմ հարաբերություններ չեմ ունեցել, երբեք չեմ եղել նախկին նախագահի աշխատասենյակում, և նրա կողմից հանձնաժողովի անդամ ընտրվել եմ բացառապես իմ կատարած աշխատանքի և գործունեության արդյունքում»,-պարզաբանել է Սարգսյանը։