Ստամբուլում դանակահարել են ռուս զբոսաշրջիկին

Մանրամասներ

Ստամբուլի կենտրոնում շորթողների հետ ծեծկռտուքից հետո ռուս զբոսաշրջիկ է մահացել: Այս մասին գրել է РИА Новости-ն՝ հղում անելով Habertürk հեռուստաալիքի տեղեկատվությանը։

«Ստամբուլի Թաքսիմ թաղամասում բառացիորեն սարսափ է տեղի ունեցել։ 

Ռուս զբոսաշրջիկ Վյաչեսլավ Նեչիպորչուկը, որը կռվել է չորս հոգու հետ, ըստ խոսակցությունների՝ շորթողների հետ, դանակահարվել է», - հաղորդել է հեռուստաալիքը։

Զբոսաշրջիկը մահացել է։ Հարձակվողները դանակով հարվածել են զբոսաշրջիկի սրտին։ Նա դիմադրել է, երբ փորձել են խլել նրա հեռախոսը։