Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Mitsubishi մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել երկաթե խողովակին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը փորձել են օգնություն ցուցաբերել քաղաքացիները, դուրս է բերվել ավտոմեքենայից, սակայն օպերատիվորեն ժամանած Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում արձանագրել են նրա մահը։
Վթարի փաստով՝ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
0Comments