Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման մեկնարկի մասին

Մանրամասներ

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայում հակահարձակողական գործողություններ են տեղի ունենում, սակայն հրաժարվել է նշել, թե որ փուլում են դրանք։

«Ուկրաինայում տեղի են ունենում համապատասխան հակահարձակողական և պաշտպանական գործողություններ, թե որ փուլում են, ես մանրամասն չեմ խոսի: Կարծում եմ, որ մենք դա անպայման կզգանք»,- ասել է նա Կիևում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ մամուլի ասուլիսում։

 Ուրբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին ասել էր, որ սկսվել է ուկրաինական զորքերի հակահարձակումը, ինչի վկայությունն է Կիևի կողմից ռազմավարական ռեզերվների օգտագործումը։