Սկսում եմ պայքարել նրանց դեմ, ովքեր օգնում են ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցները. Զելենսկի

Մանրամասներ

Ես կսկսեմ հրապարակայնորեն պայքարել նրանց դեմ, ովքեր հնարավորություն են տալիս շրջանցել ռուսական պատժամիջոցները։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Укринформ-ը։

Նա ցավով նշել է, որ ամբողջ աշխարհում և եվրոպական մայրցամաքում կան պետություններ, որոնք դա ուզում են, թե ոչ, բայց օգնում են շրջանցել ռուսական պատժամիջոցները։

Նրա խոսքով՝ դա Ռուսաստանին հնարավորություն է տալիս զինվել։