Անասուններին հո ուղղաթիռով չե՞ն տեղափոխի. Ոսկան Սարգսյան

Մանրամասներ

Կառավարությունը հավանություն է տվել անհեթեթ նախագծի

Կառավարությունը երեկվա՝ ապրիլի 27-ի նիստում հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Դրանով ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասով և բաժանարար գոտիով անասուններ քշելու, ճանապարհի պաշտպանական գոտում առանց մշտական հսկողության անասուն արածեցնելու համար տուգանքի չափը նախատեսվում է սահմանել նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով, ասինքն՝ 15 հազար դրամով։

Հայաստանի շատ բնակավայրեր գտնվում են միջպետական կամ հանրապետական ավտոճանապարհներին, գյուղերի կենտրոնով ձգվում է հիմնական ճանապարհը, այդ ճանապարհով են գյուղի անասուններն առավոտյան արոտավայր տանում, երեկոյան՝ արոտավայրից բերում։ Անասուններին այլ կերպ չեն կարող արոտավայր տանել-բերել, հո ուղղաթիռով դրանք չեն տեղափոխի։ Ամեն տարի գարնանը գյուղերից անասունները սարերի արոտավայրերն են տեղափոխում, աշնանը՝ սարերից իջեցնում, անասուները գյուղերի մեջով, ճանապահներով են քշում։ Կառավարության հավանած նախագիծը կյանքից կտրված, անհեթեթ է»:

Ոսկան Սարգսյան