ՔՊ նիստին Ալեն Սիմոնյանին առնչվող հարց չի քննարկվել. խոսնակ

Մանրամասներ

ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել են բացառապես պետականաշինությանն առնչվող հարցեր։

«Ազատության» դիտարկմանը՝ արդյոք քննարկվել է Ալեն Սիմոնյանի արարքը, երբ քաղաքացին ահազանգել էր, թե թքել է իր դեմքին, երբ Սիմոնյանին դավաճան է ասել, կամ դրան հաջորդած զարգացումները, խոսնակը բացասական արձագանքեց։

Մամուլում այսօր լուրեր էին շրջանառվում, որ կուսակցության վարչության նիստում խորհրդարանի ղեկավարին առնչվող հարցն է քննարկվելու։