Սի Ծինփինը Պուտինի հրավերով մարտի 20-22-ը կայցելի Ռուսաստան

Մանրամասներ

Կրեմլը հաստատել է, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը մարտի 20-22-ը կայցելի Ռուսաստան։ Նրա այցը տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։ Այցի ընթացքում, ըստ Կրեմլի, կստորագրվեն մի շարք կարևոր երկկողմ փաստաթղթեր։

«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացման արդիական հարցեր։ Մտքերի փոխանակում է նախատեսվում նաև միջազգային ասպարեզում ռուս-չինական համագործակցության խորացման համատեքստում», - ասվում է  հաղորդագրությունում։

Սի Ծինփինի այցը հաստատել է նաև Չինաստանի ԱԳՆ-ն։

Պուտինը Սի Ծինփինին Մոսկվա էր հրավիրել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին: