Նյու-Դելիում կայացել է Միրզոյան-Լավրով հանդիպումը

Մանրամասներ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու-Դելիում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը

Հրապարակված կադրերում արտգործնախարարները ողջունել են միմյանց, ինչից հետո հանդիպումը շարունակվել է լրատվամիջոցների համար փակ ռեժիմով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր ՀՀ ԱԳ նախարարի՝ երկօրյա աշխատանքային այցով Հնդկաստան մեկնելու մասին։

Արարատ Միրզոյանը Նյու-Դելիում կգտնվի մարտի 3-4-ը և կմասնակցի Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»։

Նախարար Միրզոյանը համաժողովի շրջանակներում՝ որպես բանախոս, կմասնակցի պանելային քննարկման, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկերների հետ։