Հանրապետության տարածքում փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում` բուք։ Փետրվարի 17-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիսարևմտյան է` 4-6 մ/վ: Փետրվարի 15-19-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Երևանում փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փետրվարի 16-ին սպասվում է նաև քամու ուժգնացում` 10-12 մ/վ:
0Comments