Ուզում եք ապրել` պետք է պայքարել․ պետք է սպանենք մեր մեջի ես-ը, որ ապրի մենք-ը

Մանրամասներ

Հայաստանում չկա ապագա, իսկ Արցախում չկա լույս ու գազ, բայց և´ Հայաստանում, և´ Արցախում կա հույս, հավատ ու պայքարի ցանկաություն:

Հայաստանի իշխանությունը բռնազավթած, իսկ իրականում «այլոց» կողմից նշանակված թուրքահպատակ կառավարիչներն ի դեմս գլխավոր կառավարչի` թուրքի (Ն.Փ.), այնքան են հղփացել, այնքան են իրենց մարմնի մասերից մեկի բացվածքը կորցրել, որ բացեիբաց ինչ հիմարություն ասես դուրս են տալիս:

Մեկն ասում է, թե Թուրքիան մեզ չի սպառնում` էդ մենք ենք Թուրքիային սպառնում: Մյուսն ասում է, որ զորավարժություն պետք չի անել, որովհետև դա կարող է գրգռել ադրբեջանցիներին: Է ձեր, կնոջ հետ էլ մի քնեք, որովհետև էդ կարա գրգռի ձեր հարևաններին: Էն մյուս քաղաքական պուտանկեն ասում է, որ Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանն է, մինչդեռ 2021թ. մայիսից սկսված ՀՀ սուվերեն տարածքն օկուպացված է ադրբեջանցիների կողմից: Ու նորմալ է, որ սրանք նման բաներ են խոսում: Նորմալ է, ոչ թե այն առումով որ ճիշտ են ասում, այլ այն առումով, որ դե ուրիշ ի՞նչ պետք է սպասենք Ալիևի խամաճիկներից:

Ուզում եք ապրել` պետք է պայքարել: Ուզում եք պայքարել` պետք է անձնազոհության գնալ: Պետք է սպանենք մեր մեջի ես-ը, որ ապրի մենք-ը: Հայաստանն իսկապես կունենա հնարավորություն ոտքի կանգնելու, երբ հեռացվի Նիկոլն իր ոհմակի հետ միասին, երբ արգելվի ՔՊ գործունեությունը Հայաստանում, երբ բոլոր նրանց, ովքեր հատկապես 2020թ.-ից պաշտոն են զբաղեցրել, արգելվի Հայաստանում, որևէ գործունեություն ծավալել, իսկ դրանց նախկինում ու ներկայում «ձեռքբերված» ամեն ինչը բռնագանձվի ու պետականացվի:

Կարճ` չկա´ Նիկոլ, կա´ ապագա:

Տիգրան Վարդանյան