Մեր վարչապետի թեկնածու կարող է լինել Հրանտ Բագրատյանը. Արամ Սարգսյան

Մանրամասներ
Հրանտ Բագրատյան Արամ Սարգսյան

Շարժման ներսում կարծում ենք, որ վարչապետի թեկնածուն կարող է լինել Հրանտ Բագրատյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը:

«Մենք նաեւ ասում ենք, որ չի կարելի այս նույն բաճկոնով՝ սուպերվարչապետի, մեկ ուրիշին բերել: Մենք գտնում ենք, որ լիազորությունների վերաբաշխում լինի»,-ասաց նա:

Արամ Սարգսյանը հայտնեց, որ  Էդգար Ղազարյանն առաջարկ է արել, որ հենց այսօր ներկայացնեն վարչապետի թեկնածու ու կառավարության կազմը, սակայն քննարկման արդյունքում գտել են, որ այսօր դրա ժամանակը չէ եւ այդ հարցը պետք է ժողովրդի հետ քննարկել:

 ««Միասին» նախաձեռնության մեծամասնությունը դեմ է արտահայտվել այդ առաջարկին, քվեարկության է դրվել հարցը, որը չի անցել»,- ասաց նա։