«Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած եզրափակիչում իսպանացի Չավիի գլխավորած թիմը 3:1 հաշվով հաղթեց չեմպիոն «Ռեալին»։
33-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց իսպանացի կիսապաշտպան Գավին, որին գոլային փփոխանցում կատարեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին (տեսանյութ)։ 45-րդն րոպեին Լեւանդովսկին գոլ խփեց Գավիի փոխանցումից հետո (տեսանյութ)։ 69-րդ րոպեին Գավիի փոխանցումն օգտագործեց իսպանացի կիսապաշտպան Պեդրին՝ խփելով կատալոնական թիմի երրորդ գոլը (տեսանյութ)։ Ավելացված երրորդ րոպեին Արքայական թիմի միակ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման (տեսանյութ)։
«Բարսելոնան» 14-րդ անգամ (ռեկորդային ցուցանիշ) նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը՝ 2018 թվականից հետո առաջին անգամ։ Չավին առաջին տիտղոսը նվաճեց «Բարսելոնայի» մարզիչի պաշտոնում։
Իսպանիայի Սուպերգավաթ, եզրափակիչ
«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 1:3 (տեսանյութ)
Քարիմ Բենզեմա, 90+3 - Գավի, 33, Ռոբերտ Լեւանդովսկի, 45, Պեդրի, 69
0Comments