«Լոռի» Ֆուտբոլային ակումբը նոր տնօրեն ունի

Դավիթ Աբրահամյանը երկար ժամանակ ապրել է Ռուսաստանում, որտեղ աշխատել է մի շարք ֆուտբոլային գործակալություններում

Դավիթ Աբրահամյանն այսուհետ զբաղեցնելու է «Լոռի» Ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը:  Այս մասին հաղորդում է «Լոռիի» մամուլի ծառայությունը:

Ակումբի կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ Աբրահամյանը պատասխանատու է լինելու սելեկցիայի համար:

Դավիթ Աբրահամյանը երկար ժամանակ ապրել է Ռուսաստանում, որտեղ աշխատել է մի շարք ֆուտբոլային գործակալություններում: 2013 թվականին աշխատել է Մոսկվայի «Դինամոյում»՝ որպես տրանսֆերների հարցերով նախագահի խորհրդական:

Որպես գործակալ՝ համագործակցել է հայկական ակումբների հետ: Նրա միջոցով Հայաստանում են խաղացել Սերժ Դեբլեն, Բորիս Կադիոն, Կվասի Սիբոն, Ֆոֆանա Բեկոն, Լուբամբո Մուսոնդան, Դամե Դիոպը, Լամին Լի Յորոն, Ժան-Ժակ Բուգուհին, Էբուե Կուասսին, Էմմանուել Մբոլան, Էդվարդ Կպոդոն, Դրիսա Դիարասուբան և այլք: