Ֆրանսիական «Նանտը» Ուելսի «Կարդիֆ Սիթիից» պահանջում է 17 միլիոն եվրո անհետ կորած հարձակվող Էմիլիանա Սալայի տրանսֆերի համար, հաղորդում է BBC-ն: Հիշեցնենք, որ Սալային Ֆրանսիայից Ուելս տեղափոխած թեթեւ ինքնաթիռը հունվարի 21-ին կործանվել է Լա Մանշի ջրերի վրա: Ֆուտբոլիստին դին դեռ չի հայտնաբերվել: Առայժմ չի հաջողվում նեղուցի հատակից բարձրացնել կործանված ինքնաթիռը:
«Կարդիֆի» ներկայացուցիչները հայտարարել էին, որ չեն վճարի ֆրանսիական ակումբին գումարը, մինչեւ չստանան 28-ամյա ֆուտբոլիստի անհետացման մասին հետաքննության ամբողջական տվյալները:
Սալան «Նանտից» «Կարդիֆ» էր տեղափոխվել հունվարին 20.5 միլիոն եվրոյով:
0Comments