«Հարգում եմ Պելեի քննադատությունը, բայց համաձայն չեմ նրա հետ ». Նեյմար

Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվողը պատասխանել է հնչեցված քննադատությանը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պատասխանել է Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Պելեի քննադատական նկատողությանը.

«Դժվար է պաշտպանել Նեյմարին այն ամենից հետո, ինչով նա զբաղվում է բացի ֆուտբոլից: Ես խոսել եմ նրա հետ և հիշեցրել եմ նրան իր ունակությունների մասին:

Նրա բախտը չի բերել, քանի որ Բրազիլիան չի հաղթել աշխարհի առաջնությունում, և այդ համատեքստում նրա մասին շատ խոսեցին»,- ավելի վաղ հայտարարել էր լեգենդար ֆուտբոլիստը:

«Ինձ այն հետաքրքիր թվաց: Եթե դուք չեք հաղթում, քննադատություն լինում է:Ես երբեք սիմուլյանտության չեմ դիմել աշխարհի առաջնությունում, իմ նկատմամբ խախտել են կանոնները:

Այսօր մարդիկ շատ են խոսում այդ մասին, քանի որ սա Նեյմարն է: Ես հարգում եմ Պելեի քննադատությունը, բայց համաձայն չեմ նրա հետ»,- ՊՍԺ-ի հարձակվողի խոսքերն է փոխանցում Goal-ը: