Անհայտ անձինք զինված հարձակում են գործել Ստամբուլի կենտրոնում գտնվող «Ոսկե եղջյուր» կամրջի վրա ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում է IHA-ն։
«Ոսկե եղջյուր» կամրջի վրա մեքենայի վրա զինված հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել»,- հայտնել են գործակալությունից։
Մահացածի ինքնությունը, ինչպես նաև հարձակվողների ինքնությունը դեռ պարզված չէ։
Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը և արգելափակել երթևեկությունը կամրջով և E5 մայրուղով դեպի Էդիրնե քաղաք։
0Comments