Մահացել է «Տիգրան Մեծ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Վրեժ Մարկոսյանը: Այս մասին հրատարակչությունը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ հունվարի 12-ին կյանքից անժամանակ հեռացել է «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ հիմնադիր տնօրեն Վրեժ Վարանցովի Մարկոսյանը:
«Տիգրան Մեծ» հրատարակչության ողջ անձնակազմը խորապես սգում է Վրեժ Վարանցովի Մարկոսյանի անդառնալի կորուստը և ցավակցություն է հայտնում Մարկոսյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին՝ ցանկանալով ուժ և համբերություն այս ծանր վշտի պահին»,- ասված է գրառման մեջ։
Վրեժ Մարկոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հունվարի 13-ին, ժամը 18։00-ին, հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, ժամը 14։00-ին՝ ք. Երևան, Կոզեռնի փող., Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ)։
0Comments