2025 թ. սեպտեմբերի 1–ից ԱԱՀ արտոնությունը վերաբերելու է մինչև 2 տարեկան էլեկտրամոբիլներին։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետը նաև ասել էր, որ ներմուծվող էկեկտրամոբիլների վրա կիրառվող «տարիքային» 2 տարվա սահմանափակումը կհանվի։
Նա նաև տեղեկացրեց, որ 2026 թ. համար ԵԱՏՄ–ն այս պահին ՀՀ–ին քվոտա չի տվել։
Ինչ վերաբերում է Երևանի երթևեկության ծանրաբեռնվածությանը, ապա Փաշինյանը տեղեկացրեց, որ երկուշաբթիից շաբաթ օրը ներառյալ Երևանում երթևեկում է 600 հազար մեքենա։
«Կարմիր գծերի վճարների հետ կապված Երևանի քաղաքապետարանի որոշումը, եթե չընդունվեր, ապա կենտրոնով ընդհանրապես հնարավոր չէր լինի երթևեկել։ Այդ որոշման արդյունքում հազարավոր մեքենաների մուտքը կենտրոն կանխվել է»,– կարծում է նա։
Ըստ Փաշինյանի` եթե ուզում ենք ճանապարհային անվտանգություն, ապա մեզ պետք են նոր մեքենաներ, որոնք հնարավորինս շատ արհեստական ինտելեկտի գործիքներով հագեցած կլինեն։
0Comments