Ստեփանակերտի խանութներում պարենային որոշ ապրանքատեսակների դեֆիցիտ է առաջացել. VIDEO

Մանրամասներ

Ստեփանակերտի խանութներում պարենային որոշ ապրանքատեսակների դեֆիցիտ է առաջացել, բայց թանկացումներ չեն արձանագրվել:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժից։

Լրատվականի նկարահանող խումբը շրջել է Ստեփանակերտի խանութներում: Որոշ տեղերում սպառվել է շաքարավազը, ալյուրը, ձեթը:

Իսկ այն խանութներում, որտեղ նշված ապրանքատեսակներն առկա են՝ վաճառվում են չափաբաժնով: