![ա](/sites/default/files/inline-images/%D5%B4%D5%A1%D5%AF%D6%80%D5%B8%D5%B6%20%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4_0.jpg)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 14-ին, կժամանի Կատար՝ Ֆրանսիայի հավաքականի մասնակցությամբ կիսաեզրափակիչ փուլի խաղին ներկա գտնվելու համար: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Օդեա-Կաստերան։
«Ես կրկին կժամանեմ Կատար չորեքշաբթի օրը նախագահի հետ: Ուղևորության մանրամասները մշակվում են: Նա ստանձնել է այս պարտավորությունը և հաճույքով կկատարի այն»,- France info ռադիոկայանին ասել է սպորտի նախարարը:
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձավ Կատարում 2022 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի վերջին մասնակիցը՝ շաբաթ օրը քառորդ եզրափակչի խաղում 2:1 հաշվով հաղթելով Անգլիային։
0Comments