Նախաամուսնական սեքսի և նախագահին վիրավորելու համար այսուհետ կպատժվեն․ Խորհրդարանը հաստատել է քրեական օրենսգիրքը

Մանրամասներ

1

Ինդոնեզիայի խորհրդարանը հաստատել է քրեական օրենսգիրքը, որը պատիժ է նախատեսում նախաամուսնական սեքսի, ինչպես նաև նախագահին վիրավորելում համար, հայտնում է Daily Mail-ը։

Այժմ օրենսգիրքը պետք է հաստատի նախագահ Ջոկո Վիդոդոն։

Բացի այդ, նախատեսվում է եռամյա անցումային շրջան, որի ընթացքում կմշակվեն օրենսգրքի նոր դրույթների կիրառման լրացուցիչ կանոններ։ Գործակալության տվյալներով՝ վերանայվել է 1949 թվականին Նիդեռլանդներից Ինդոնեզիայի անկախության հռչակումից հետո ընդունված քրեական օրենսգիրքը։

«Հին օրենսգիրքը պատկանում է հոլանդական ժառանգությանը և այժմ այլևս արդիական չէ», - ասել է օրենսգրքի վերանայման համար պատասխանատու խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Բամբանգ Վուրիանտոն:

Նախամուսնական սեքսի համար օրենսգիրքը նախատեսում է մինչև մեկ տարվա ազատազրկում, արգելվում է նաև չամուսնացած զույգերի համատեղ կյանքը։ Քրեական նոր օրենսգիրքը վերաբերում է ոչ միայն Ինդոնեզիայի քաղաքացիներին, այլև զբոսաշրջիկներին։