Ընկերներ, ես ուժեղ եմ, մեծ հույսով և շարունակում եմ հետևել իմ բուժմանը. Պելեն դիմել է երկրպագուներին

Մանրամասներ
ա

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեին պալիատիվ օգնություն են ցուցաբերում, քանի որ նրա օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիոթերապիային:

Սոցկայքի իր էջում բրազիլացի 82-ամյա ֆուտբոլիստը դիմել է երկրպագուներին. «Ընկերներ, ուզում եմ, որ բոլորը լինեն հանգիստ և դրական:

Ես ուժեղ եմ, մեծ հույսով և շարունակում եմ հետևել իմ բուժմանը: Շնորհակալ եմ ամեն ինչի համար»: