Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 7-րդ տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել է Իսլանդիայի թիմին։
Ռեյկյավիկի «Լաուգարդալսվյոլուր» ստադիոնի ընթացող դիմակայությունում ավարտվեց առաջին խաղակեսը։ Նվազագույն հաշվով հաղթում է իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը։
35-րդ րոպեին աչքի ընկավ ղազախական «Կայրաթի» 29-ամյա եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ Գոլային փոխանցումը կատարեց հավաքականի նորեկ, ՄԼՍ-ի չեմպիոն ամերիկյան «Կոլամբուս Կրյուի» 29-ամյա կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։
Ընդմիջում է։
ԱԱ-2022․ ընտրական փուլ, 7-րդ տուր, առաջին խաղակես
J խումբ
Իսլանդիա - Հայաստան՝ 0։1 (տեսանյութ)
Կամո Հովհաննիսյան, 35
0Comments