ԱԱ-2022․ Հայտնի են 1/8 եզրափակչի 8 զույգերից 6-ը

Մանրամասներ

1

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Կատարում անցկացվող Ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնությունում որոշվեցին ևս երկու զույգ, որոնք կխաղան 1/8 եզրափակիչում։

Փլեյ-օֆֆում կխաղան Մարոկկո-Իսպանիա և Ճապոնիա-Խորվաթիա զույգերը: Ճապոնիան և Մարոկկոն առաջին տեղն են զբաղեցրել իրենց խմբերում, իսկ Իսպանիան և Խորվաթիան՝ երկրորդ։

Ավելի վաղ որոշվել էին 1/8 եզրափակչի ևս չորս զույգ․

Նիդերլանդներ – ԱՄՆ

Արգենտինա – Ավստրալիա

Անգլիա – Սենեգալ

Ֆրանսիա – Լեհաստան

Ուրբաթ օրը հայտնի կդառնան փլեյ-օֆֆի վերջին երկու զույգերը։

armsport.am