Հնդիկ գործարարը պատրաստ է գնել «Լիվերպուլ»–ը

Մանրամասներ
ա

Հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանին առաջարկ է արել «Լիվերպուլ»–ը գնելու համար, հայտնում է Mirror-ը:

Հաղորդվում է, որ Ամբանին աշխարհի ութերորդ ամենահարուստ մարդն է և ունի 102 միլիարդ եվրո կարողություն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դուբայից ներդրողները հետաքրքրված են «Լիվերպուլ»–ը գնելով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Fenway Sports Group-ի ղեկավար և «Լիվերպուլ»–ի սեփականատեր Ջոն Հենրին հայտնել էր այն գումարը, որով պատրաստ է վաճառել ակումբը։ Ամերիկացին պատրաստ է բաժանվել թիմից 4,6 միլիարդ եվրոյի դիմաց:

«Լիվերպուլ»–ը 22 միավորով 6-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։