Ռուսաստանը ռազմաօդային ուժերի ահռելի կորուստներ ունի

Մանրամասներ
ա

Մեծ Բրիտանիայի ՊՆ տվյալներով՝ Ռուսաստանը չի կարողանում վերականգնել ուկրաինական պատերազմի արդյունքում մարտական ​​ինքնաթիռների կորուստները։

«Ռուսաստանի կրած ինքնաթիռների կորուստը զգալիորեն գերազանցում է նոր ինքնաթիռներ արտադրելու՝ նրա հնարավորությունները»,- ասվում է Մեծ Բրիտանիայի ՊՆ ամենօրյա զեկույցում:

Ըստ զեկույցի՝ որակյալ օդաչուների պատրաստման համար պահանջվող երկար ժամանակը նաև սահմանափակում է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ներուժը վերականգնելու՝ Մոսկվայի հնարավորությունները։

Ըստ ուկրաինական տվյալների՝ Ռուսաստանը պատերազմի սկզբից արդեն կորցրել է 278 ինքնաթիռ՝ 2 անգամ ավելի, քան Աֆղանստանի պատերազմի ժամանակ։