ՉԼ խմբային փուլի վերջին տուրում «Չելսին» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Զագրեբի «Դինամոյին»:
Լոնդանյոն թիմի կազմում գոլ խփեցին Ստերլինգն ու Զաքարիան:
Խմբի մյուս խաղում «Միլանը» Իտալիայում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Ռեդ Բուլլ Զալցբուրգի» դարպասը: Երկու գոլ խփեց Ժիրուն, մեկական անգամ աչքի ընկան Կրունիչն ու Մեսիասը:
Այսպիսով, անգլիական թիմն առաջին տեղով դուրս եկավ խմբից: «Միլանը» փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով: «Զալցբուրգը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում, իսկ «Դինամոն» հրաժեշտ տվեց եվրագավաթներին:
armsport.am
0Comments