Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ պետք չէ վախենալ միջուկային պատերազմի հնարավորությունից։
Զելենսկին նշել է, որ չի ցանկանում գնահատական տալ։ Միաժամանակ նա կարծում է, որ և՛ միջուկային պատերազմից, և՛ Ռուսաստանից պետք չէ վախենալ։
Ուկրաինայի նախագահը նշել է նաև երկրի գլխավոր քաղաքական սխալը. բանն այն է, որ անկախության վերջին 30 տարիների ընթացքում պետությունը չի կառուցել ուժեղ անվտանգության համակարգ, քանի որ Ռուսաստանից չէր սպասում «նման ագրեսիվ քայլերի»։
0Comments