Ադրբեջանի փոխվարչապետը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն այցելել են Արցախ

Մանրամասներ
իրան

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադեղն այցելել են օկուպացված Արցախ՝ Կովսական, ըստ Թերթի՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նրանք կստուգեն ընթացիկ համատեղ ենթակառուցվածքային նախագծերը, այդ թվում՝ Աղբենդի կամրջի և Հորադիզ-Աղբենդ երկաթուղու շինարարությունը: Այս ենթակառուցվածքային նախագծերն իրականացվում են  Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելու համար։