Փետրվարի 19-28-ը Ռուսաստանի Մոսկվա քաղաքում տեղի կունենա ավանդական Աէրոֆլոտ Օփեն միջազգային մրցաշարը:
Աէրոֆլոտ Օփենը բաղկացած է 3 մրցաշարերից՝ A, B և C: Ավանդաբար մրցաշարին մասնակցում են մեծ թվով ուժեղագույն շախմատիստներ՝ մասնավորապես A մրցաշարում 78 մասնակիցներից 58 կրում են գրոսմայստերի տիտղոս:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան տեղեկացնում է, որ այս տարի Աէրոֆլոտ Օփենին կմասնակցեն Հայաստանի 11 պատվիրակ՝ հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը,Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և Շանթ Սարգսյանը, ինչպես նաև Արթուր Ղարագյոզյանը, Աշոտ Ավետիսյանը և Գագիկ Ավետիսյանը:
Մրցաշարը կմեկնարկի փետրվարի 19-ին:
0Comments