![ա](/sites/default/files/inline-images/%D5%AF%D5%B8%D5%B6%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%BC%D5%AB%D5%B6.jpg)
Քանի որ ֆեյսբուքյան սռաչերը հիմա էլ էդ Ղրիմի կամուրջի պայթյունի ու դրանում իբր հայկական հետքի մասին է, ես մի երկու անհարմար հացեր ունեմ թեմայի շուրջ։
Օրինակ, էդ ինչո՞ւ եք տենց վստահ, որ կամուրջը էդ ֆուռով տեղափոխվող պայթուցիկով են պայթեցրել։ Ասենք ո՞նց ա էլի տենց լինում, որ մարդիկ, որոնք արդարացիորեն բոցվում ու տարակուսում էին, որ Սուրմալույի պայթյունի փոշին դեռ չնստած՝ Նիկոլը հայտարարում էր, որ հաստատ ահաբեկչություն չի, իսկ ստեղ, ինչ ա թե Պուտինն ու Բորտնիկովն են ասել, արդեն կայացած փաստ են համարում, որ ինչ-որ ֆուռ՝ մի քանի հարյուր կիլոգրամ պայթուցիկով բեռնված, անցել ա մի քանի երկրիների մաքսակետերով, այդ թվում՝ հենց ռուսական ու չի բռնվել։ Ասենք բախտներս բերել ա, որ Պուտինը չի հայտարարել, որ Հյուսիսային հոսքի երկու տռուբեքն էլ Սևանի վադալազներն են տրաքացրել, թե չէ պայմանական Արտակ Զաքարյանը արդեն սևանցի վադալազների բոյկոտի կոչեր կաներ։
Շատ պարզ ու գուցե միամիտ հարց տամ. իսկ օրինակ վստա՞հ եք, որ պայմանական ՆԱՏՕ-ի անդամ երկրի պայմանական US Navy Seals հատուկ նշանակության խումբը չի եկել ու կամուրջի տակ մի քանի կետով զարյադներ դրել ու տրաքացրել։ Ընդ որում՝ դիտավորությամբ, թե զուգադիպությամբ, պայթյունը եղել է այն պահին, երբ այնտեղով անցնելիս է եղել էդ ֆուռը։ Համենայն դեպս ես ոչ միայն որևէ բան չեմ տեսել, որ հերքի այդ սցենարը, այլ տեսնում եմ նույն որակի փաստարկներ, ինչ Նիկոլն էր բերում, երբ ասում էր, որ հաստատ ահաբեկչություն չի, որովհետև ծուխ կար ու մարդիկ էին վազում։
Ըստ այդմ, սիրելի ընկերներ ու հատկապես՝ ընդդիմադիր ընկերներ, կլինի՞ Կիրիլլից ավելի ուղղափառ լինելը եթե չեք թարգում, գոնե նենց արեք, որ պետությանը վնաս չլինի։ Ես հասկանում եմ, որ Նիկոլ, բան-ման, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ գերնպատակը պետությունն ու պետականությունը պահելն է, որի համար կարելի է ու պետք է լինել Նիկոլին դեմ, բայց ձեզանից շատերի մոտ կարծես թե մի քիչ խառնվել են կոորդինատները ու գերնպատակը դարձել է Նիկոլին հեռացնելն էլ չէ՝ պռոստը խփելը ու հանուն էդ գերնպատակի կարելի է պետությանն ու պետականությանն էլ վնասել, ընդ որում՝ մեծ հավանականությամբ՝ հավայի տեղը։
Կոնստանտին Տեր-Նակալյան
0Comments