Արցախահայության հարցը հիմա լուծվելու է «Սովետական Ադրբեջանի» քարտեզների, թե՞ ազգերի ինքնորոշման իրավունքի տրամաբանության մեջ

Մանրամասներ

1

Կիրակի է, բայց թե...

Եթե նեոքպշնիկները յուրաքանչյուր քառակուսի հող հանձնելով թուրքին հղում են անում, որ դա քարտեզներով «Սովետական Ադրբեջանի» կազմում է եղել, ապա ի՞նչ են ասելու Արցախի դեպքում, որը նույն քարտեզներով նույնպես այդ տրամաբանության մեջ է տեղավորվում: Իսկ եթե Արցախն էլ հանձնվելու է թուրքին, ապա ո՞նց էր ձեր գլխավոր քուրմը Արցախի մայրաքաղաքում գոռում «Արցախը Հայաստան է և վերջ»: 

Արցախահայության հարցը հիմա լուծվելու է ազգերի ինքնորոշման իրավունքի, թե՞ «Սովետական Ադրբեջանի» քարտեզների տրամաբանության մեջ:

Երբ գլխավոր քուրմի որդին ծառայում էր ադրբեջանական քարտեզներով «Սովետական Ադրբեջանի» տարածքում, իսկ գլխավոր քուրմն էլ Համահայկական Հիմնադրամի գումարներով կառուցված «ադրբեջանական» ճանապարհներով շաբաթը մեկ գնում էր «Սովետական Ադրբեջան» որդուն տեսակցության, բա չէ՞ր նեղվում, որ օտար երկիր է մտնում առանց «մաքսակետեր» հատելու:

Եսիմ... Տվեք էս հարցերը դրանց, հարգելի լրագրողներ: Տվեք ու նկարեք «Սովետական Ադրբեջանի» տարածք հիշեցնող դրանց դեմքը:

Ռուբեն Մխիթարյան