Ինչքան էլ առաջնագծում լարված լինի, մի խոսեք այդ մասին հեռախոսով կամ սոցիալական ցանցերով, նույնիսկ անձնական նամակներով․ Նաիրի Հոխիկյան

Մանրամասներ

Ադրբեջանն ուսումնասիրում է ֆեյսբուքի հրապարակումներն ու միաժամանակ Թուրքիայի միջոցով տեղեկություններ հավաքագրում նաև անձնական նամակագրություններից։

Հարգելի ծնողներ, նույնիսկ նամակներով մի խոսեք ձեր որդիների զինծառայության վայրի մասին, բաց տեքստով մի զրուցեք ձեր զինծառայող որդիների հետ, մի քննարկեք և մի պատմեք, թե առաջնագծում ինչ վիճակ է։

Դրանցում եղած տեղեկությունները վերցնելով' թշնամին նաև իմանում է ձեր որդիների գտնվելու մասին տվյալներ և դրանք օգտագործում հենց նրանց դեմ։ Մի դարձեք ձեր զինվոր որդիների դահիճը, մի վտանգեք նրանց և նրանց ծառայակից ընկերների կյանքը։

Ինչքան էլ առաջնագծում լարված լինի, մի խոսեք այդ մասին հեռախոսով կամ սոցիալական ցանցերով, նույնիսկ անձնական նամակներով։

Նաիրի Հոխիկյան