![ա](/sites/default/files/inline-images/%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%B4%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-%D5%BA%D5%A1%D5%B5%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6.jpg--.jpg-.jpg-.jpg-.jpg-.jpg--.jpg-.jpg..-------.jpg----.jpg-_2.jpg)
Կառավարությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց աջակցություն կտրամադրի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Նախագծով առաջարկվում է միանվագ դրամական օգնության ձևով աջակցություն տրամադրել զոհված անձանց ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց: Մասնավորապես, առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել վիրավորում ստանալու դեպքում հիվանդանոցային պայմաններում մինչև 3 օր բուժման մեջ գտնված անձանց՝ 150 հազար դրամի չափով, 3 և ավելի օր բուժում ստացածներին՝ 300 հազար դրամի չափով: Զոհված անձանց ընտանիքների դեպքում յուրաքանչյուր զոհվածի համար 3 միլիոն դրամի չափով»,- ասաց Մկրտչյանը:
0Comments