Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում կօգտագործվեն ոչնչացման բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային, սա բլեֆ չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր մասնակի զորահավաքի մասին տեսաուղերձում (տեսանյութի 12։40-ից սկսած)։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:
«Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները», - ասել է ՌԴ նախագահը:
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, խոսելով Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողության և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մասնակի զորահավաքի մասին, ասել է, որ ընդհանուր զորակոչվելու է 300 000 պահեստազորային:
«Ռուսաստանը ունի մոբիլիզացիոն հսկայական ռեսուրս՝ գրեթե 25 միլիոն մարդ: Մասնակի մոբիլիզացիայի է ենթակա 1%-ից մի փոքր ավելին», - ասել է Շոյգուն:
0Comments