Հովհաննես Հայրապետյանը խոստովանել է, որ ինքն է Ռուսաստանում հատուկջոկատայինի աղմկահարույց սպանության հեղինակը

Ընտանիքի փաստաբան Կարեն Ներսիսյանը, նշել է, որ կրակոցներից մեկը վիրավորել է Հովհաննեսի ոտքը, մյուսը՝ կրծքավանդակը, երրորդը՝ պարանոցը

Ռուսաստանցի նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործում գլխավոր կասկածյալ Հովհաննես Հայրապետյանը կապի է դուրս եկել մեկ ամիս անց: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

Ընտանիքի փաստաբան Կարեն Ներսիսյանը հայտնել է, թե Հովհաննեսը խոստովանել է, որ ինքն է դարձել մահացու հարվածի հեղինակը, նաև վիրավորել է մեկ այլ քաղաքացու: Սակայն Հայրապետյանը նշել է, որ դանակը գործի է դրել միայն այն բանից հետո, երբ հատուկջոկատայինը սկսել է կրակել: Հայրապետյանը վիրավորվել է միջադեպի ժամանակ: Փաստաբանը պնդում է, որ կրակոցներից մեկը վիրավորել է Հովհաննեսի ոտքը, մյուսը՝ կրծքավանդակը, երրորդը՝ պարանոցը:

Հովհաննեսը հայտարարել է, որ պատրաստ է հանձնվել, սակայհն միայն մեկ դեպքում, որ անմեղ մարդիկ, ովքեր հիմա կալանավորված են, ազատ արձակվեն:

Հովհաննես Հայրապետյանը Ռուսաստանում է թաքնվում: