Մեծ Բրիտանիայի վարչապետն արդեն նշանակել է 5 առանցքային նախարարներին

Մանրամասներ
ա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի գրասենյակը հայտարարել է նոր կառավարությունում հինգ առանցքային նախարարությունների ղեկավարների նշանակման մասին։

Թերեզա Քոֆին դարձել է փոխվարչապետ և առողջապահության նախարար։ Արտաքին գործերի նախարարը Ջեյմս Քլեվերլին է, որը մինչ այդ կրթության նախարարն էր:

Անգլիայի և Ուելսի նախկին գլխավոր դատախազ Սուել Բրեյվերմանը նշանակվել է ներքին գործերի նախարար։ Էներգետիկայի նախկին նախարար Կվասի Կվարթենգը կղեկավարի ֆինանսների նախարարությունը։

Պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը պահպանել է պաշտոնը նոր կառավարությունում։