![ա](/sites/default/files/inline-images/%D5%B4%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF.jpg)
Աստղագետները կարմիր գաճաճի կողքին հայտնաբերել են գուցե բնակելի մոլորակ, որը մեզանից հեռու է 37 լուսնային տարի։ Այն չորս անգամ ավելի ծանր է մեր մոլորակից, այսինքն՝ պատկանում է գերհողերի դասին, գրել է Naked Science-ը։
Կարմիր գաճաճը կոչվում է Ross 508, գտնվում է Օձի համաստեղությունում։ Աստղը հինգ անգամ ավելի փոքր է Արեւից։ Նրա Ross 508 b մոլորակը տարեկան լիակատար շրջապտույտը կատարում է 10,8 երկրային օրում։ Նրա ուղեծիրը 20 անգամ ավելի մոտ է գաճաճին, քան երկրայինն Արեգակին։
Գուցե մակերեսի հարմարավետ ջերմաստիճանի շնորհիվ Ross 508 b-ի մակերեսին հեղուկ ջուր կա։
Կարմիր գաճաճը հայտնաբերել է ճապոնական 8,2 մետրանոց Subaru հեռադիտակը։ Այն տեղադրված է Հավայներում։ Վերջերս սարքը համալրել են IRD սպեկտրոգրաֆով, որը թույլ է տալիս ընդգրկել նաեւ ալիքների ինֆրակարմիր ալիքների դիապազոնը։ Դրանով ավելի հեշտ է դիտել Ross 508 տիպի աստղերը։
0Comments