
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանն ազատ կարձակվի. այս մասին տեղեկացրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասված է. «Մեր փաստաբանական թիմի 8-ամսյա ծանրագույն պայքարը սկսեց տալ դրական արդյունքներ. Արշակ Հակոբյանը գրավով ազատ կարձակվի»։
Արշակ Հակոբյանը կալանավորվել է 2021-ի նոյեմբերի 30-ին, նրան մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը թաքցնելու և փողերի լվացման համար։
0Comments