Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 2022 թվականի առաջին 6 ամիսներին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 1,14 միլիարդ դոլարի եկամուտ։
Պետությունն ամենաբարձր եկամուտը ստացել է հունիսին, այդ ամիս երկրում գտնվող 387 հազար այցելու ծախսել է 302 մլն դոլար։
Ազգային բանկի հաշվետվությունը ներառում է զբոսաշրջության եկամուտներն ըստ երկրների։ Այս առումով՝ ամենաշատ զբոսաշրջիկներ Վրաստան են այցելել Ռուսաստանից, ռուսաստանցիները Վրաստանում ծախսել են 219 մլն դոլար։ Այցելուների թվով երկրորդ տեղում Բելառուսն է, որն այս տարի Վրաստանում ծախսել է 122,6 մլն դոլար:
Վրաստան այցելած քաղաքացիների ցանկը․
Եվրամիություն–121 մլն դոլար, 97 հազար 496 այցելու,
Թուրքիա–109 մլն դոլար, 262 հազար 137 այցելու,
Ուկրաինա–108 մլն դոլար, 70 հազար 903 այցելու,
Իսրայել–105 մլն դոլար, 84 հազար 577 այցելու,
Հայաստան–43 մլն դոլար, 195 հազար 770 այցելու,
Ադրբեջան–39 մլն դոլար, 66 հազար 398 այցելու,
Սաուդյան Արաբիա–38 մլն դոլար, 29 հազար 763 այցելու,
Իրան–31 մլն դոլար, 37 հազար 229 այցելու,
այլ երկրներ–208,7 մլն դոլար։
0Comments