Դա կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի

Մանրամասներ

1

Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումների մեծացումը միջազգային հանրակցությանն սպառնում Է երրորդ համաշխարհային պատերազմով: Հուլիսի 18-ին այս նախազգուշացմամբ հանդես Է եկել Գերմանիայի Ձախ կուսակցությունից Բունդեստագի (խորհրդարանի) պատգամավոր Սեւիմ Դագդելենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուկրաինային ավելի ու ավելի ծանր զինամթերքի մատակարարումների ավելացումը, ինչպես եւ ուկրաինացի (զինվորական) անձնակազմի պատրաստումը, մեծացնում են երրորդ համաշխարհային պատերազմ սկսվելու վտանգը»,- նշել Է խորհրդարանականը չինական Global Times թերթում հրապարակված հարցազրույցում: Պատգամավորի կարծիքով՝ նման անհանգստություններ Է հայտնում Գերմանիայի բնակչության երկու երրորդը:

«Այնպես որ մենք բնավ միակը չենք, ում անհանգստացնում Է այդ հարցը»,- շարունակել Է Դագդելենը: Նրա կարծիքով, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն ուկրաինական հակամարտությունում «հույսը դնում են ուրիշի ձեռքերով պատերազմի վրա»՝ ձգտելով մարտական գործողությունների ձգձգմամբ ուժասպառ անել ՌԴ-ին: «Նպատակը Ռուսաստանին թուլացնել Է երկար ժամանակով: Հանուն դրա Արեւմուտքը պատրաստ Է զոհաբերելու տասնյակ հազարավոր մարդկային կյանքներ, մարդկանց պատճառելու անվերջանալի տառապանքներ եւ ավերման ենթարկելու Ուկրաինան»,- հայտարարել Է պատգամավորը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայում որքան երկար տեւի հակամարտությունն, այքան լուրջ կլինեն դրա հետեւանքներն ամբողջ աշխարհի համար:

«Մենք պետք Է լուրջ դիվանագիտական ջանքեր ՝ գործադրենք այդ խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորելու համար»,- ամփոփել Է Դագդելենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: