Ահաբեկչություն՝ Բուրկինա Ֆասոյում

Կան զոհեր և վիրավորներ

10 մարդ է զոհվել Բուրկինա Ֆասոյի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, հաղորդում է AFP-ն` վկայակոչելով երկրի իրավապահ մարմիններին:

Աղբյուրի փոխանցմամբ` կիրակի առավոտյան զինված անձինք հարձակվել են երկրի հյուսիսում գտնվող գյուղերից մեկի վրա և կրակ բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է, երկուսը` վիրավորվել:

Գործակալությունը նշում է, որ տեղի իշխանությունները միջադեպը համարել են ահաբեկչություն:

2015-ից սկսած Բուրկինա Ֆասոյի հյուսիսային շրջաններն իսլամիստների կողմից հաճախ են հարձակումների ենթարկվում: Վերջերս զինյալները սկսել են հարձակումները նաև երկրի այլ շրջաններում: