ԱՄՆ-ի կառավարության գործակալությունները, որոնք բյուջետային փակուղու հետևանքով ստիպված հինգ շաբաթով դադարեցրել էին գործունեությունը, հայտարարել են, որ արագորեն կվերսկսեն իրենց բոլոր գործողություններն ու աշխատակիցներին կփոխհատուցեն չվճարված աշխատավարձերը, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ-ի կառավարության «շաթդաունը» ամենատեւականն էր երկրի պատմության մեջ, որի արդյունքում գրեթե 800 000 աշխատողներ մնացել էին առանց աշխատավարձի, իսկ 380 000 մարդ ազատվել էր աշխատանքից:
Ուրբաթ օրը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջապես ստորագրել է կառավարության աշխատանքը վերսկսելու մասին փաստաթուղթը:
Ընդ որում՝ Թրամփը հայտնել է, որ եթե ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատ կառուցելու ֆինանսավորման հարցով երկկողմանի բանակցությունների արդյունքները նրան չբավարարեն, ապա փետրվարին երկրում արտակարգ դրություն կհայտարարի:
0Comments