Շաբաթ օրը Մոսկվայում տեղացել է ամենաուժգին ձյունը վերջին 68 տարում,- հաղորդում է Ռուսաստանի Հիդրոմետկայանը:
Հունվարի 26-ին՝ մի քանի ժամվա ընթացքում, Մոսկվայի գլխավոր մետեոկայանում գրանցվել է 10 մմ ձյուն, ինչը գերազանցում է 1999թ. հունվարի 26-ին գրանցված՝ 9.1մմ առավելագույն ցուցանիշը»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:
Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների` տեղումները կշարունակվեն մինչեւ երեքշաբթի:
Ռուսաստանի մայրաքաղաքում հունվարի 27-ին կպահպանվի ցրտաշունչ եղանակը:
Սկսած երեքշաբթվանից՝ մայրաքաղաքում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ 1-3 աստիճան ցուրտ:
Շաբաթ ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը թվիթերյան գրառում էր կատարել, որ առաջիկա օրերին մայրաքաղաքի կոմունալ ծառայություններն աշխատելու են արտակարգ ռեժիմով:
0Comments