ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ռուսաստան այցելելուց հետո ժամանել է Ուկրաինա: Գուտերեշը այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Մենք կշարունակենք մեր աշխատանքը հումանիտար աջակցության ընդլայնման եւ հակամարտությունների գոտիներից քաղաքացիական բնակչության տարհանման ապահովման ուղղությամբ:
Որքան շուտ ավարտվի այդ պատերազմը, այնքան լավ ՝ հանուն Ուկրաինայի, Ռուսաստանի և ամբողջ աշխարհի»,- գրել է Անտոնիու Գուտերեշը:
0Comments