
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-30ՍՄ և Սու-35 կործանիչները ոչնչացրել են ուկրաինական «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համակարգը։ Այս մասին շաբաթ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացնող Սու-30ՍՄ և Սու-35 կործանիչների մարտական թռիչքների կադրերը։
Հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կործանիչի անձնակազմերը թռիչքային առաջադրանքներ կատարելիս հայտնաբերել և ոչնչացրել են ռադիոլոկացիոն կայանը և «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համակարգը։
Օդաչուները «օդ-երկիր» հրթիռներ են արձակել՝ ոչնչացնելով հայտնաբերված թիրախները, ինչը հաստատում են օբյեկտիվ կառավարման միջոցների տվյալները։
Տեսանյութը՝ այստեղ
0Comments