Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի հարցում պայմանավորվածությունների հասնելու կարևորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքի մասին: Կողմերը փոխադարձ համաձայնություն են եկել, որ բացառիկ կարևոր է հասնել համաձայնությունների՝ կապված Ուկրաինայի չեզոք, դաշինքից դուրս, ոչ միջուկային կարգավիճակի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:
Կողմերը քննարկել են նաև երկու երկրների փոխգործակցության խորացման հեռանկարները եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում:
Հիշեցնենք, որ երեկ Ղազախստանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան հայտարարել էր, որ Ղազախստանը չի օգնի ՌԴ-ին պատժամիջոցները շրջանցելու հարցում, ինչպես նաեւ Ղրիմը եւ Դոնբասը ճանաչում է Ուկրաինայի կազմում։
0Comments